Ռոջեր Ֆեդերերն ATP Ամփոփիչ մրցաշարի եզրափակչում է

Լոնդոնում ընթացող ATP Ամփոփիչ մրցաշարի 2-րդ կիսաեզրափակչում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 2 սեթում (7:6, 6:2) առավելության հասավ բրիտանացի Էնդի Մարեյի նկատմամբ ու դուրս եկավ եզրափակիչ: Հանդիպումը տևեց 1 ժամ 33 րոպե:

Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակչում սերբ Նովակ Ջոկովիչը պարտության էր մատնել (4:6, 6:3, 6:2) արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյին:

Այսպիսով, ATP ամփոփիչ մրցաշարի եզրափակչում ուժերը կչափեն աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ու 2-րդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը: