Մեսսիի որոշ գոլեր իսկական գլուխգործոցներ են. Վիլանովա

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Մալյորկային» հաղթելուց (4:2) հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան գովեստի խոսքեր է ասել իր թիմի առաջատար Լիոնել Մեսսիի հասցեին: Հիշեցնենք, որ վերջինս այդ խաղումգերազանցեց Պելեի ցուցանիշը:

«Խաղացողներս փոքր-ինչ մրսել էին, երբ նոր էին դուրս եկել խաղադաշտ:

Այժմ «Բարսելոնայի» մոտ այնպիսի ժամանակահատված է, երբ չնչին սխալները վերածվում են մեր դարպասին խփված գոլերի: «Մալյորկան» առանց լուրջ ջանքեր գործադրելու խփեց իր գոլերը: Այս խաղով նրանք պետք է գոլ խփեին, բայց ոչ 2-ը:

Լեոն անընդհատ ռեկորդներ է սահմանում: Նրա գոլային շարքերը պարզապես տպավորիչ են: Այլ խաղացողներին 7-8 մրցաշրջան է անհրաժեշտ լինում այնքան գոլ խփելու համար, որքան Մեսսին 1 մրցաշրջանում է հեղինակում: Բացի այդ, նրա գոլերից ոմանք իսկական գլուխգործոցներ են:

Տելյոն գերազանց հանդիպում անցկացրեց: Նա այնքան էլ շատ խաղաժամանակ չէր ստանում վերջին շրջանում, բայց մենք գիտենք նրա կարողությունները: Նա ակնհայտ բարելավել է պաշտպանվելու ունակությունները և խաղից խաղ կատարելագործվում է:

Մեզ համար լավ նորություն է, որ Պիկեն կարողացավ խաղալ ամբողջ 90 րոպե: Նա հանգստություն է հաղորդում մեր խաղին»,- Վիլանովայի խոսքերն է մեջբերում «Բարսելոնայի» պաշտոնական կայքը:

Մեկնաբանել