Մոուրինյո. Մորատային ես եմ հրավիրել գլխավոր թիմ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ իր դերը թիմի հարձակվող Ալվարո Մորատայի ֆուտբոլային հաջողությունների կայացման գործում շատ մեծ է։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Հիշեցնենք, որ 20-ամյա իսպանացին «Լևանտեի» հետ հանդիպման ժամանակ դուրս էր եկել փոխարինման և դարձել հաղթական գոլի հեղինակ։

«Ես եմ հրավիրել Մորատային ակումբի գլխավոր թիմ։ Իմ շնորհիվ է նա 3 նախամրցաշրջանային մարզման մասնակցել և հենց ես եմ կանխել նրա հեռանալը։ Մարդն, ով նրան գլխավոր թիմի խաղացողի պայմանագիր է առաջարկել, նույնպես ես եմ եղել։ Հենց ես եմ հոգ տանում նրա մասին՝ տեսնելով նրա կատարած աշխատանքը»,- հայտարարել է պորտուգալացի մասնագետը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com