Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ իր դերը թիմի հարձակվող Ալվարո Մորատայի ֆուտբոլային հաջողությունների կայացման գործում շատ մեծ է։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
Հիշեցնենք, որ 20-ամյա իսպանացին «Լևանտեի» հետ հանդիպման ժամանակ դուրս էր եկել փոխարինման և դարձել հաղթական գոլի հեղինակ։
«Ես եմ հրավիրել Մորատային ակումբի գլխավոր թիմ։ Իմ շնորհիվ է նա 3 նախամրցաշրջանային մարզման մասնակցել և հենց ես եմ կանխել նրա հեռանալը։ Մարդն, ով նրան գլխավոր թիմի խաղացողի պայմանագիր է առաջարկել, նույնպես ես եմ եղել։ Հենց ես եմ հոգ տանում նրա մասին՝ տեսնելով նրա կատարած աշխատանքը»,- հայտարարել է պորտուգալացի մասնագետը։