Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում

Նոյեմբերի 11-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Թուրքիայի խորհրդարանում, որի պատճառ է դարձել Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քննարկվող «Մեծ քաղաքների կարգավիճակի մասին հարցը», հաղորդում է Hurriyet-ը: Ըստ մեջլիս ներկայացված օրինագծի` որոշ գավառներ պետք է ստանան մեծ քաղաքի կարգավիճակ, ինչին դեմ է թուրքական ընդդիմությունը:

Վիճաբանությունը ծագել է նրանից, որ Ազգայնական շարժում կուսակցության անդամ Սինան Օղանը մեղադրել է «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներին` ասելով, թե նրանք Էրդողանից ավելի շատ են վախենում, քան Ալլահից:

Դրանից հետո միմյանց բռունցքներով հարվածել են Սինան Օղանը և «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մուհյեդդին Աքսաքը: Այնուհետ կռվին միջամտել են կուսակցությունների խմբակցությունների մյուս անդամները:

Ծեծկռտուքի պատճառով նիստը նախագահող Սադըք Յաքութը ստիպված է եղել ընդմիջել այն, սակայն պատգամավորները չեն հանդարտվել և շարունակել են փոխադարձ վիրավորանքները: Այդուհանդերձ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովն ընդունել է օրինագիծը:

Մեկնաբանել