ՀԱԿ ակտիվիստների վճիռը կհրապարակվի վաղը

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, հայտարարեց, որ վաղը կհրապարակվի ՀԱԿ ակտիվիստների գործով դատավճիռը:

Ամբաստանյալների մեղադրյալ Ստեփան Ոսկանյանի խոսքով` դատավորն այդ հայտարարությունն արեց օրենքի խախտմամբ, քանի որ օրենքի համաձայն` նախ պետք է ընթանար վիճաբանությունների փուլ, ապա մեղադրյալները, պաշտպանները և մեղադրողը իրենց վերջին խոսքը պետք է ասեին, որից հետո նոր դատարանը կարող էր վճիռ կայացնել:

Թվարկվածներից միայն մեղադրողին տրվեց վերջին խոսքի իրավունք, որով նա հաստատեց առաջին ատյանում իր մեղադրանքը, ըստ որի` Առաջին ատյանի կայացրած որոշումը չպետք է բեկանվի:

ՀԱԿ ակտիվիստների գործով վճիռը կհրապարակվի վաղը` ժամը 12:00-ին:

Նշենք, որ դատական նիստերի դահլիճում մթնոլորտն այսօր բավական թեժ էր:

Հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀԱԿ ակտիվիստներից Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:

Մեկնաբանել