ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի խորհրդակցությունն արդյունավետ էր. Վ. Օսկանյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Հայ ազգային կոնգրեսի միջև այսօր կայացավ քաղաքական առաջին խորհրդակցությունը` խորհրդարանական կառավարման համակարգի անցման շուրջ:

ԲՀԿ կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը, որ մասնակցել է քննարկմանը, ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ այն անցել է բավական կառուցողական և արդյունավետ:

«Քննարկվել են ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի երկուստեք ներկայացրած օրակարգային բոլոր հարցերը: Որևէ հարցի շուրջ դեռ կոնկրետ պայմանավորվածություն չկա, բայց մեծ հաշվով կարելի է ասել, որ ինչ-որ տեղ ընդհանրություններ կան»,- նշեց Վարդան Օսկանյան՝ հավելելով, որ ակնկալվում է խորհրդարկցությունների շարունակություն:

Խորհրդակցությանը ԲՀԿ-ից մասնակցում էր նաև Նաիրա Զոհրաբյանը, իսկ ՀԱԿ-ից` Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը:

Նոյեմբերի 10-ին խորհրդարանական կառավարման համակարգի անցման շուրջ ԲՀԿ-ն քաղաքական խորհրդակցություն էր ունեցել նաև ՀՅԴ-ի հետ:

Մեկնաբանել