BRCIS-ը արժութային միասանական պահուստ կստեղծի

BRICS-ի երկրները՝ Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան հանրապետությունը, սկսել են լրացուցիչ՝ մինչև $240 մլրդ ծավալով պահուստների ստեղծման հարցի քննարկումը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով կազմակերպության՝ իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը:

Փաստաթղթերի համաձայն՝ արժութային միասնական պահուստին մատչում կունենան BRICS-ի այն երկրները, որոնք վճարային բալանսների հետ կապված խնդիրներ կունենան: Բացի այդ՝ կազմակերպությունը ծրագրում է ընդհանուր բանկի ստեղծել՝ զարգացող երկրներում նախագծերի ֆինանսավորումն ապահովելու համար:

BRICS-ում մտադիր են ընդհանուր պահուստի միջոցով խուսափել միջոցների անբավարարությունից՝ պայմանավորված գլոբալ տնտեսական ճգնաժամով:

Ներկայում միջազգային պահուստը, որը անհրաժեշտության դեպքում երկրներին աջակցություն է տրամադրում, Արժույթի միջազգային հիմնադրամն է: BRICS-ի երկրները բազմիցս իրենց դժգոհությունն են արտահայտել փաստի կապակցությամբ, որ ԱՄՀ-ում որոշումների զգալի մասն ընդունում են եվրոպական երկրները և ԱՄՆ-ը: Նրանք պահանջել են մեծացնել իրենց իրավունքները, քանի որ ներկայում զգալի ազատ միջոցներ ունեն և կարող են ֆինանսավորել ԱՄՀ մի շարք նախագծեր: Այսպես՝ Չինաստանը պնդում է, որ յուանը ընդգրկվի ԱՄՀ պահուստային արժույթների զամբյուղում՝ դոլարի, յենի, բրիտանական ֆունտի և եվրոյի կողքին:

Ընթացիկ տարվա մարտին BRICS-ի անդամ երկրները միմյանց ազգային արժույթուվ վարկերի տրամադրման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Զարգացող երկրները կարողանում են զգալի պահուստներ կուտակել, այդ թվում՝ ոսկեարժութային, քանի որ նրանց առևտրային սալդոն սովորաբար դրական է (արտահանումը գերազանցում է ներկրմանը): Այսպես՝ Հնդկաստանի միջազգային պահուստները կազմում են $345 մլրդ, Բրազիլիայինը՝ $357 մլրդ, Ռուսաստանինը՝ շուրջ $510 մլրդ: Առաջատարը Չինաստանն է, որի պահուստները կազմում են $3,3 տրլն: Առավել փոքրածավալ պահուստները Հարավաֆրիկյան Հանրապետոությանն են՝ $50 մլրդ:

Մեկնաբանել