15 մլն դոլար արժողությամբ հրավառություն՝ Քուվեյթում

Քուվեյթի էմիրն իր ժողովրդին շքեղ նվեր է արել երկրի Սահմանադրության 50-ամյա հոբելյանի կապակցությամբ. նա կազմակերպել է պատմության մեջ ամենամեծ հրավառությունը՝ 15 մլն դոլար արժողությամբ: Գինեսի ռեկորդների գիրքն արդեն ճանաչել է Քուվեյթի առաջնությունը նմանատիպ միջոցառումների անցկացման հարցում:

Քուվեյթը Սահմանադրությունն ընդունել է 1962թ. նոյեմբերի 11-ին, ինչը նույնպես յուրօրինակ ռեկորդ է. Քուվեյթը Պարսից ծոցի առաջին արաբական երկիրն է, որտեղ նմանատիպ փաստաթուղթ է հայտնվել: Այս մասին հիսուն տարի անց իր հպատակներին հիշեցրել է Քուվեյթի առաջնորդ շեյխ Սաբահ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահը, որը վերահաստատել է «կառավարության անսասան հավատարմությունը ժողովրդավարությանն» ու ազգային միասնության կոչ արել այն պահին, երբ երկիրը քաղաքական լուրջ ճգնաժամ էր ապրում:

Մեկնաբանել