Անդրեյ Արշավինը գումար է տնտեսում ուտելիքի վրա

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Անդրեյ Արշավինը, ինչպես պարզվել է, սիրում է գումար տնտեսել: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի տվյալներով՝ կիրակի օրերին ռուսաստանցի կիսապաշտպանը կնոջ և երեք երեխաների հետ ճաշում է «Մակդոնալդսում», որը գտնվում է Լոնդոնի ամենաթանկ շրջաններից մեկում՝ Հեմփսթեդում: Յուրաքանչյուր անգամ շաբաթական 80 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ ստացող Արշավինը հավաքում է երկու ֆունտանոց կտրոններ, որն ավելի էժան է դարձնում ուտելիքը:

«Նա պարբերաբար վերցնում է կտրոնները, երբ գալիս է այստեղ, չնայած հանգիստ կարող էր ճաշել Լոնդոնի ամենաթանկ ռեստորանում: Սակայն նա ասում է, որ իրեն դուր է գալիս այստեղի ուտելիքը, որն էժան իր ընտանիքի համար», – նշել է «Մակդոնալդսի» աշխատակիցներից մեկը:

Մեկնաբանել