Նոր նշանականումներ ԼՂՀ ՊԲ-ում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր գեներալ-մայոր Կամո Վարդանյանին ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ նշանակելու մասին՝ ազատելով նրան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի պաշտոնից, հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Մեկ այլ հրամանագրի համաձայն` գնդապետ Միքայել Արզումանյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար՝ ազատվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի պաշտոնից։

Բակո Սահակյանը ստորագրել է նաև հրամանագիր գնդապետ Վաչագան Ներսիսյանին ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար նշանակելու մասին՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։