Լ. Զուրաբյանը չի բացառում, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն կարող են նախագահի միասնական թեկնածու ունենալ

Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վարդան Օսկանյանի հետ ՀԺԿ գրասենյակում այսօր տեղի ունեցած հանդիպումից հետո պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավոր համարում է, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության արդյունքում ունենան նախագահի միասնական թեկնածու, ասել է. «Ես կարծում եմ, որ դա չի կարելի բացառել»։ 

Զուրաբյանը չի ցանկացել մանրամասնել, թե ով ում թեկնածուին կսատարի՝ ասելով, որ եթե ինքը այդ պարզաբանումը անի, դա միայն կվնասի բանակցությունների ընթացքին։

«Ազատության» հարցին, թե կարելի է չբացառել, որ ՀԱԿ-ը կսատարի ԲՀԿ-ի թեկնածուին, Զուրաբյանը պատասխանել է. «Թույլ տվեք ինձ դիվանագիտական մոտեցում ունենալ և չպատասխանել այս հարցին, բայց չեմ բացառում միասնական թեկնածուի տարբերակը»։