Բավարիայի բաժնետոմսերի 10 տոկոսը կարող են վաճառվել նոր ներդնողի

Մյունխենի «Բավարիայում» մոտ ժամանակներում կարող է նոր ներդրող հայտնվել: Այս մասին հայտնում է Kicker-ը՝ հղում կատարելով ակումբի նախագահ Ուլի Հյոնեսի խոսքերին:

«Հնարավոր է՝ մոտ ապագայում «Բավարիան» նոր հովանավոր ունենա: Այդ պարագայում մենք կարող ենք վճարել «Ալյանս Արենա» մարզադաշտի կառուցման ծախսերի մի մասը», – հայտարարել է նախագահը:

Նախագահի խոսքերով՝ նոր հովանավորը մտադիր է գնել «Բավարիայի» բաժնետոմսերի 9-10 տոկոսը, ինչի համար պատրաստ է վճարել 100 մլն եվրո: Այլ մանրամասնություններ չեն հաղորդվում: