Ֆրանսիայի և Հայաստանի նախագահները հանդիպել են

Այսօր կեսօրին Ֆրանսիայի ու Հայաստանի նախագահներ Ֆրանսուա Օլանդն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են փակ դռների հետևում, որից հետո համատեղ մամուլի ասուլիս են տվել Ելիսեյան պալատում: Նրանք ողջունել են Ֆրանսիայի ու Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները: 

Ասուլիսին հաջորդել է ճաշ, որին հրավիրված են եղել նաև Շարլ Ազնավուրը և Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանն ու Արա Թորանյանը: 

Ս.Սարգսյանը նշել է, որ Հայաստանի համար կարևոր է, որ Ֆրանսիան շարունակի ներդրումներ կատարել Հայաստանում՝ հավելելով, որ այսօր Ֆրանսիան Հայաստանում երկրորդ խոշոր ներդրողն է: Ֆ.Օլանդը կրկնել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը պետք է գործի: Նա շեշտել է իրավական որոշակիություն ապահովելու անհրաժեշությունը Սահմանադրական խորհրդի քննադատությունից խուսափելու համար: