Ս.Բալասանյանը երդում է տվել և ստացել Գյումրու բանալին

Այսօր Գյումրի քաղաքի «Հոկտեմբեր» կինոթատրոնի ճեմասրահում տեղի ունեցավ  միջոցառում, որի ընթացքում Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի և ավագանու նորընտիր անդամների համար  ընթերցվել է երդման տեքստ. այս մասին տեղեկացնում է Ս. Բալասանյանի մամլո քարտուղար Զոհրապ Եգանյանը:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել քաղաքապետ Սամվել Բալասանյանը, արվեստի և մշակութի հանրահայտ գործիչներ, գիտնականներ, ավագունու ամենատարեց  անդամը և այլք: 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Սամվել Բալասանյանին է հանձնել լանջաշղթա և շնորհել քաղաքի խորհրդանշական բանալին: