Նովակ Ջոկովիչը` ATP Ամփոփիչ մրցաշարի չեմպիոն

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դարձել է Լոնդոնում ընթացող ATP Ամփոփիչ մրցաշարի հաղթող։ Երեկ ուշ երեկոյան 2 ժամ 14 րոպե տևած խաղում Ջոկովիչը երկու սեթում 7։6, 7։5 հաշվով առավելության է հասել աշխարհի երկրորդ ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ։

Սա սերբ թենիսիստի երկրորդ տիտղոսն է Ամփոփիչ մրցաշարարերում։ Առաջին անգամ նա հաջողության էր հասել 2008 թվականին։ Ֆեդերերն ամփոփիչ մրցաշարարերում հաղթել է 6 անգամ։ Տեղեկացնենք նաև, որ մրցաշարի հաղթողը ստանում է 1.76 մլն դոլար, իսկ եզրափակչի մասնակիցը՝ 800 հազար։

Զուգախաղերում հաղթող են հռչակվել Մարկ Լոպեսն ու Մարսել Գրանոլյերսը, ովքեր առավելության են հասել Մահեշ Բհուպատի/Ռոհան Բոփանա զույգի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է ATP պաշտոնական կայքը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել