Moody’s-ը իջեցրել է G20-ի տնտեսական աճի կանխատեսումները

Միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը իջեցրել է Մեծ քսանյակի (G20) երկրների տնտեսական աճի կանխատեսումները՝ արձանագրելով մի շարք երկրներում բյուջետային ծախսերի տևական կրճատումը, ինչպես նաև անորոշությունը ֆինանսական շուկաներում,  հաղորդում է Bloomberg-ը:

Ըստ գործակալության՝  2012թ. G20-ի երկրներում ՀՆԱ-ի աճը կկազմի 2,7%, 2013թ.՝ 3% և 2014թ.՝ 3,3%:

Moody’s-ի օգոստոսյան կանխատեսման համաձայն՝ ընթացիկ տարվա համար Մեծ քսանյակի երկրներում ՀՆԱ-ի 2,8% աճ էր կանխատեսվել, 2013թ.՝ 3,4%:

Գործակալության փորձագետները առաջիկա երկու տարիներին Մեծ քսանյակի զարգացած երկրներում աճի տեմպի միայն աստիճանական արագացում են կանխատեսում: Ընդ որում՝ բյուջետային կոսնոլիդացիան և ֆինանսական շուկաների անկայունությունը կշարունակեն ազդեցություն ունենալ գործարար ակտիվության և սպառողական վստահության ցուցանիշների վրա, երբ զգալի անորոշությունը կզսպի ծախսերի և ներդրուոմների ծավալը:

«Կառուցվածքային խնդիրների լուծման հարցում  դանդաղ առջընթացը նպաստել է զարգացած տնտեսությունների թույլ վերականգնմանը 2008-2009թթ. ճգնժամից հետո: Մեր կանխատեսումների իջեցման ռիսկը պահպանվում է»,- նշված է գործակալության զեկույցում:

Ըստ գործակալության՝ ՄԱՆ բյուջետային խնդիրների հետ կապվածա անրոշությունը, գլոբալ տնտեսության համար զգալի ռիսկ է: Ամեևիկացի քաղաքկան գործիչները պետք  է բյուջետային խնայողությունների հաշվին պետպարտքի կրճտման հարցում պետք  է բալանս գտնեն: 

Զարգացող շուկաներում աճի տեմպերը գերազանցում են զարգացած երկրների աճի տեմպերը, սակայն շարունակում են բավական զուսպ մնալ:

Moody’s-ում նշում են, որ Եվրոպական կենտրոնական բանկի և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի գործողությունները, որոնց շնորհիվ հնարավոր է եղել նվազեցնել ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը, հանգեցրել են կենտրոնական բանկերի բալանսների աճին, և ինքնին ռիսկ են ներկայացնում:Ավելին՝ բալանսների մեծացումը մոտ ապագայում ինֆլացիայի կտրուկ աճի պատճառ կարող  է դառնալ: