Վրաստանում նախագահական ընտրությունների համար կհատկացվի 42 մլն լարի

Վրաստանի նախագահական ընտրություններին պետբյուջեից կհատկացվի 42 մլն լարի: Այս մասին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին խորհրդարանի ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի նիստին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը: Խադուրիի խոսքով՝ նորմալ ընտրությունների անցկացման համար կպահանջվի հենց այդքան գումար: Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013թ. հոկտեմբերին: