Բաչո Ախալայային նոր մեղադրանք է առաջադրվել

Վրաստանի ներքին գործերի և պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայային նոր մեղադրանքներ են ներկայացվել ևս երկու հոդվածով՝ ազատությունից անօրինական կերպով զրկելու և խոշտանգումների ենթարկելու: Այս մասին հայտարարել  է Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Խոսքը մանավորապես`Թբիլիսիի Սենակի բազայի զինվորականների նկատմամբ 2010թ. իրականացավծ խոշտանգումների մասի է:

Դատախազի խոսքով՝ այսօր նաև զինված ուժերի միասնական շտաբի պետ Գեորգի Քալանդաձեի նկատմամբ խափանման միջոցները փոխելու միջնորդագիր կներկայացվի Թբիլիսիի քաղաքային դատարան. նա ավելի վաղ գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Հիշեցնենք, որ Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայան ձերբակալվել է նոյեմբերի 7-ին դատախազությունում 4 ժամ տևած հարցաքննությունից հետո: Ախալայան Սաակաշվիլիի մերձավորներից է և երկրի ներքին գործերի նախարարությունը ղեկավարել է մինչ այս տարվա ամառ: Նա հրաժարական է ներկայացրել Թբիլիսիի Գլդանիի բանտի սկանդալի պատճառով, այնուհետ մեկնել է Վրաստանից, ինչը բազմաթիվ խոսակցությունների առիթ է դարձել: Անցած շաբաթ նա  վերադարձել  է Թբիլիսի՝ հայտարարելով, թե պատրաստ է պատասխանել իրեն առաջադրված բոլոր հարցերին և մեղադրանքներին:

Նոյեմբերի 7-ին ձերբակալվել են նաև Քալանդաձեն և 4-րդ բրիգադի հրամանատար Զուրաբ  Շամատավան: Նրանց ևս ներկայացվել է պաշտոնական լիազորությունների չարաշահման և ֆիզիկական ու բոարյական վիրվորանք հասցնելու մեղադրանք:

Ախալայայի նկատմամբ ավելի վաղ մեղադրանք է սահմանվել քրեական օրենսգրքի 143-րդ և 133-րդ հոդվածներով՝ հիմնականում պաշտոնական լիազորությունների չարաշահմանմեղադրանքով: