Իբրահիմավիչը 7-րդ անգամ ճանաչվեց Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստ

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը 7-րդ անգամ դարձել է Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հաղորդում է Aftonbladet.se կայքը։ Տեղեկացնենք, որ Իբրահիմովիչը, ով հանդես է գալիս Շվեդիայի հավաքականում, նախորդ 6 տիտղոսները նվաճել էր 2005-2011թթ.-ին։ Միայն 2006-ին նա այս մրցանակը զիջել է Ֆրեդրիկ Յունգբերգին։

«Ես ինձ հոյակապ եմ զգում։ Սա արդեն 7-րդ մրցանակն է, և ես շարունակում եմ պատմություն կերտել։ Սա մեծ պատիվ է ինձ համար։ Նշանակում է, որ ես այս տարի ինչ-որ նշանակալի բան եմ արել։ Շարունակում եմ զարգանալ և աճել որպես ֆուտբոլիստ։ Հուսով եմ, որ որպես անձնավորություն՝ նույնպես», – ասել է Իբրահիմովիչը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com