Վերաքննիչը չփոխեց ՀԱԿ ակտիվիստների վճիռը

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, օրինական ուժի մեջ թողեց Առաջին ատյանի դատարանի որոշումը, որով ՀԱԿ չորս ակտիվիստները` Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը, դատավապարտվել էին երկուսից վեց տարի ազատազրկման:

Դատարանի վճռի ընթերցումը բուռն արձագանքի առաջացավ: Ներկաները վանկարկում էին «Սերժի դատարան», «Ծախվածներ», «Ամոթ» և այլն: Դատարանի շենքի մոտ տեղի է ունենում ակցիա, որի մասնակիցները հանդես են գալիս համանման կոչերով:

Հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀԱԿ ակտիվիստներից Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: