2012թ. սուր դեֆիցիտ՝ պալադիումի համաշխարհային շուկայում

2012թ. պալադիումի համաշխարհային շուկայում 2000թ. ի վեր ամենամեծ դեֆիցիտը կարձանգարվի. պահանջարկը կգերազանցի առաջարկը 915 հազ. ունցիայով և պակասուրդը կկազմի 400 հազ. ունցիա: Նման կանխատեսում է պարունակում բրիտանական Johnson Matthey ընկերության ուսումնասիրությունը, հաղորդում է Bloomberg-ը: 2011թ. առաջարկը գերազանցել է պահանջարկը 430 հազ. ունցիայով: Պակասուրդը պայմանավորված կլինի Հարվաֆրիկայն Հանրապետությունում գործադուլների շարքով, քանի որ այս երկրին է բաժին ընկնւոմ պալադիումի համաշխարհային արտադրանքի 73%: Բացի այդ՝ 9,9%-ով կաճի պալադիումով թանակարժեք իրերի պահանջրակը:

Պակասուրդի պատճառը նաև Ռուսաստանի կողմից պալադիումի վաճառքների, արտադրության և վերամշակման կրճատումը կլինի, ինչը, իր հերթին, պայմանավորված կլինի մեքենաշինական կորպորացիաների կողմից պալադիումի մեծ պահանջարկով:

Ռուսաստանը վաճառքներն իրականացնում է պալադիումի պետական պահուստների հաշվին, որոնց ծավալը պետական գաղտնիք է: Ըստ Johnson Matthey-ի՝ Ռուսաստանը մեկ տարում կվաճառի 250 հազ. ունցիա, ինչը 68%-ով զիջում է անցած տարվա ցուցանիշը: Ավելին՝ ընկերության՝ Ռուսաստանի հարցերով տնօրեն Միխայիլ Պիսկուլովի խոսքով՝ հնարավոր է՝ 2013թ. Ռուսաստանը ընդհանրապես պալադիում չվաճառի:

Ուշագրավ է, որ 2012թ. պլատինը համաշխարհային շուկայում թանկացել է 12%-ով և վաճառվում է $1500/1ունցիա գնով: 2012թ. նրա գները տատանվել են $1400/1ունցիա-$1800/1ունցիա մակարդակում: Պալադիումը, ընդհակառակը, էժանացել է 6,6%-ով և գինը կազմել է $612/1 ունցիա:

Պալադիումն օգտագործովում է ջրածնի մաքրման, մի շարք սարքավորումների, այդ թվում՝ հեռուստացույցների, էլեկտրոնիկայի, բժշկական գործիքների, արհեստական ատամների և այլ իրերի արտադրության մեջ:

Մեկնաբանել