Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ է նշանակվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ է նշանակվել Գագիկ Մկրտումյանը, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

«Հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ. Գագիկ Մկրտումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Գագիկ Մկրտումյանը Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ է նշանակվել 2007թ.՝ հինգ տարի ժամկետով, և այս տարի լրանում էր նրա պաշտոնավարման ժամկետը։  Նա համակարգում է հինգերորդ և վեցերորդ վարչությունների աշխատանքները: