ՀԿԵ-ն փոխել է տոմսերի ուղեվարձի վերադարձման կարգը

2012թ. դեկտեմբերի 1-ից փոփոխություններ կկատարվեն «ՀԿԵ» ՓԲԸ ուղևորափոխադրումների համակարգում ուղեվարձի վերադարձման կարգի վերաբերյալ, հաղորդում են ՀԿԵ մամուլի ծառայությունից: Փոփոխությունների համաձայն`

* գնացքի մեկնումից առաջ՝ 120 ժամից ոչ ուշ, տոմսի վերադարձման դեպքում ուղևորին վերադարձվում է տոմսի արժեքն առանց պահումների,

* գնացքի մեկնումից առաջ՝ 24 ժամից մինչև 120 ժամը, տոմսի վերադարձի դեպքում ուղևորին վերադարձվում է տոմսի արժեքի 85%-ը,

* գնացքի մեկնումից առաջ՝ 2 ժամից մինչև 24 ժամը, տոմսի վերադարձի դեպքում ուղևորին վերադարձվում է տոմսի արժեքի 75%-ը,

* գնացքի մեկնումից 2 ժամ առաջ տոմսերը վերադարձի ենթակա չեն,

* տոմսերի վերադարձի դեպքում ուղևորին ամբողջությամբ վերադարձվում է լրացուցիչ ծառայությունների, այդ թվում` սպիտակեղենի արժեքն ու ապահովավճարը:

Տոմսերի վերադարձի դեպքում ուղևորին չի վերադարձվում այն գնելու ժամանակ ծառայության դիմաց գանձված 600 դրամը:

Էլեկտրոնային տոմսերի արժեքը չի ներառում 600 դրամ տոմսի ձևակերպման ծառայության գումարը: Առցանց գնված տոմսերի ուղևարձի վերադարձը իրականացվում է «ՀԿԵ» ՓԲԸ տոմսարկղերում կանխիկ գումարով:

ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ է տանում ուղևորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ու ուղևորների սպասարկման որակը, ինչպես նաև աճում է գնացքների արագությունը:

Մեկնաբանել