Հոկտեմբերին Իրանն ավելացրել է նավթի արդյուհանումն ու արտահանումը. ՄԷԳ

Հոկտեմբերին Իրանը 7 ամիս շարունակ արձանագրվող անկումից հետո ավելացրել է նավթի արդյունահանումը և արտահանումը: Այսպիսի տվյալներ է պարունակում Միջազգային էներգետիկ գործակալության ամենամսյա զեկույցը, հաղորդում է Reuters-ը:

Արդյունահանումն ավելացել է 70 հազ. բարել/օր-ով՝ կազմելով մինչև 2,7 մլն բարել/օր: Արտահանումն ավելացել է 300 հազ. բարել/օր՝ կազմելով մինչև 1,3 մլն/բարել:

«Իրանից  նավթի արտահանման մեծացմանը զգալիորեն նպաստել են Չինաստանն ու Հարավային Կորեան», -ասված է զեկույցում:

Արտահանման ծավալների մեծացումը Իրանին լրացուցիչ $900 մլն-ով է ապահովել:

Հոկտեմբերին Եվրամիությունը ընդլայնել է իրանական բանկերի և էներգետիկ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները: Ըստ ՄԵԳ-ի փորձագետների՝ ԵՄ նոր պատժամիջոցները հիմնականում կազդեն Իրանի ֆինանսական ոլորտի վրա, քանի որ նավթի հիմնական մասը արտահանվում է ասիական երկրներ: