Թուրքիան վախենում է Սիրիայի կողմից քիմիական զենք կիրառելուց. Գյուլ

Հնարավոր է Սիրիան Թուրքիայի դեմ քիմիական զենք օգտագործի, և դրա դեմ Անկարայի պատասխանը կարող է լինել նատօյական Patriot հրթիռների գործարկումը: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը բրիտնական Financial Times-ին տված հարցազրույցում:

«Հայտնի է, որ Սիրիան քիմիական զենք ունի և դրա մատակարարման խորհրդային հին համակարգեր, հետևապես եթե ձեռնարկվեն չմտածված գործողութուններ, ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի արձագանքել դրան», -ասել է Գյուլը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ իր գլխավորած կառույցի ուժերը պատրաստ են առավելագույն ջանքեր գործադրել Թուրքիայի անվտանգությունն ապահովելու համար:

«ՆԱՏՕ-ն կանի իրենից կախված ամեն ինչ իր դաշնակից Թուրքիային պաշտպանելու համար: Մենք մշակած պլաններ ունենք, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ապահովել Թուրքիայի պաշտպանությունը», -ասել է Ռասմուսենը Պրահայում դաշինքի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՆԱՏՕ-ն մտադիր է Patriot հրթիռներ տեղակայել Թուրքիայի տարածքում:

Մեկնաբանել