Եվրո 2020-ը կարող է անցկացվել 13 երկրներում

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին առաջարկել է Եվրո 2020-ի անցկացման նոր ձևաչափ: Այս մասին հայտնում է Kicker-ը:

Պլատինին առաջարկում է Եվրոպայի առաջնությունն անցկացնել 13 երկրներում և քաղաքներում: Խմբային փուլի հանդիպումները պետք է տեղի ունենան Մոսկվայում, Բեռլինում, Մադրիդում, Լիսաբոնում, Հռոմում, Լոնդոնում, Ամստերդամում, Զագրեբում, Աթենքում, Փարիզում և Բրյուսելում, իսկ կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը՝ Ստամբուլում: Սպասվում է, որ Պլատինիի նախագիծը կքննարկվի ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում, որը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել