«Հայրենիք, պաշտպանի՛ր քո պաշտպանին»

Նախագահի նստավայրի առջև կայացավ հերթական բողոքի ակցիան՝ 2010թ. Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործի վերաբերյալ: Տուժող և մեղադրվող կողմերը միասին բարձրաձայնում էին դատական նիստերն ուղեկցող ապօրինությունների մասին: