Հասարակաց տունն ու թաղման բյուրոն` հունական ակումբների հովանավորներ

Հունաստանում տնտեսական խորը ճգնաժամն իր հետքն է թողել նաև ֆուտբոլի վրա: Ֆուտբոլային ակումբները սահմանափակումներ չեն դնում հովանավորների ընտրության հարցում: «Պալեոպիրգո» ակումբի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս գալիս մարզաշապիկներով, որոնց վրա տեղադրված է Karaiskaki 53 թաղման բյուրոյի գովազդը, իսկ ահա «Վոուկեֆալաս» ակումբի տիտղոսային հովանավորը «Սոուլա Վիլա Էրոտիկա» հասարակաց տունն է:

Նշենք, որ երկու ակումբներն էլ հանդես են գալիս Հունաստանի ֆուտբոլի սիրողական լիգաներից մեկում:

Մեկնաբանել