Միլանը կպայքարի Բալոտելիի համար

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելին կարող է վերադառնալ Ա սերիա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Իտալիայի հավաքականի հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում է «Միլանը», որը պատրաստ է բաժանվել Ալեշանդրե Պատոյից անհրաժեշտ միջոցներ ձեռք բերելու համար: Ներկա պահին Բալոտելիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն ֆունտ ստերլինգ, իսկ նրա ծառայություններով հետաքրքրվում է նաև «Ինտերը»: