Բնապահպանական պետական տեսչությունը խախտումներ է արձանագրել

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 05.11-09.11.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է Դ1.73 մլն ընդհանուր գումարով վարչական տուգանքի 23 որոշում և հաշվարկվել շուրջ Դ1.76 մլն ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս. տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքից:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման վերաբերյալ 2 գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում Դ50 հազ. գումարի չափով և հաշվարկվել է Դ88.86 հազ. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման վերաբերյալ 3 գործի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է Դ888.5 հազ. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է Դ50 հազ. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է Դ102.75 հազ. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ. գումարի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 2 գործի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է Դ200հազ. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է Դ81.5.0հազ. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 3 գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է Դ200 հազ. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է Դ177հազ. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում Դ30 հազ. գումարի չափով: Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում Դ5 հազ. գումարի չափով և հաշվարկվել է Դ30 հազ. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է Դ100.0 հազ. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Ապօրինի որս
Գեղարքունիքի տարածքային բաժնի, ոստիկանության Ճամբարակի բաժնի աշխատակիցների համատեղ շրջայցերի ընթացքում արձանագրված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 9.0կգ խեցգետինը և 12 հատ «կարաս» տեսակի ձուկը կենդանի վիճակում բաց են թողնվել լիճ:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Երևանի տարածքային բաժնի կողմից արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է Դ100 հազ. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է Դ30 հազ. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Անտառների վերահսկողությա բաժնի կողմից արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 7 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է Դ700 հազ. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է Դ336 հազ. ընդհանուր գումարի գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է Դ100 հազ. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է Դ30 հազ. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հանքանյութի ապօրինի տեղափոխում
Շիրակի տարածքային բաժնի կողմից արձանագրված առանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է Դ50 հազ. գումարի վարչական տուգանքի որոշում:
Իրականացվում է օպերատիվ վերահսկողություն ապօրինի ծառահատումների, բնափայտի ապօրինի տեղափոխման, որսագողության, ապօրինի ձկնորսության նկատմամբ:
Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել Դ3.18մլն. գումար:

Մեկնաբանել