Պելեն վիրահատվել է

«Ֆուտբոլի արքա» Պելեն, ով վերջերս նշել է իր 72-րդ տարեդարձը, վիրահատության է ենթարկվել Սան Պաուլուի Ալբերտ Էյնշտեյնի կլինիկայում: Այս մասին հաղորդում է Globoesporte-ն:

Պելեն ցավեր է ունեցել ազդրի շրջանում, և վիրաբուժական միջամտությունն աննշան է եղել:

Վիրահատությունից հետո լեգենդար բրազիլացին լավ է զգում իրեն և արդեն չորեքշաբթի օրը դուրս կգրվի հիվանդանոցից:

Մարզական գործընկեր` SportArmenia.com