ԶՈՒ կարգապահության հարցերին նվիրված խորհրդակցություն ՊՆ-ում

Նոյեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետերի, նրանց տեղակալների, առանձին ստորաբաժանումների ղեկավարների և զորամասերի հրամանատարների մասնակցությամբ խորհրդակցություն` նվիրված ՀՀ զինված ուժերի կարգապահության, գաղափարադաստիարակչական և թիկունքային ապահովման որոշակի հարցերին:

Ինչպես հաղորդում են ՊՆ մամուլի ծառայությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր, վեր են հանվել որոշակի թերություններ և ուղենշվել են հետագա ծրագրերը: ՀՀ պաշտպանության նախարարը հատուկ հանձնարարականներ է տվել ՀՀ զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացման ուղղությամբ:

Մեկնաբանել