Միայն Մեսսին կարող է գերազանցել իմ ռեկորդը. Ֆոնտեն

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ժյուստ Ֆոնտենը հայտարարել է, որ միայն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է գերազանցել իր ռեկորդը (13 գոլ Աշխարհի առաջնության մեկ խաղարկության ժամանակ)։

«Մեսսին միակ ֆուտբոլիստն է, ով կարող է նույնքան գոլերի հեղինակ դառնալ, որքան ես։ Ես կարող էի ավելի քան 100 գոլի հեղինակ դառնալ, եթե խաղայի «Բարսելոնայում»։ Լիոնելն ու Կրիշտիանո Ռոնալդուն այնքան էլ վառ խաղ չեն ցուցադրում իրենց հավաքականներում, քանի որ ակումբներում նրանք խաղում են գերազանց ֆուտբոլիստների հետ», – ասել է լեգենդար ֆուտբոլիստը։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Մեկնաբանել