Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմեր կնկարահանվեն

Թուրքիայում 1915թ. վերաբերյալ ֆիլմ կնկարահանվի, հաղորդում է թուրքական Hurriyet-ը` վկայակոչելով Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչի խոսքը:

Թուրքիայի փոխվարչապետը մասնավորապես նշել է, որ արդեն մեկնարկել են Հայկական հարցի վերաբերյալ պատմական իրականությունը ներկայացնող ֆիլմերի նկարահանման նախապատրաստական աշխատանքները: Առընչը հստակեցրել է  նաև, որ իրենք պատրաստվում են նկարահանել ինչպես գեղարվեստական, այնպես էլ փաստավավերագրական ֆիլմեր: Առընչի խոսքով` Թուրքիան նպատակ ունի այս ֆիլմերը ներկայացնել միջազգային հանրությանը: Ակնկալվում է, որ դրանք լայն արձագանք կգտնեն:

Նշենք, որ Թուրքիայում 1980-ականներին նկարահանվել է Թալեաթ փաշայի սպանության մասին պատմող մի ֆիլմ, ինչպես նաև վավերագրական բնույթի բազմաթիվ ֆիլմեր:

Թուրքական պետության նախաձեռնությամբ նկարահանվող այս ֆիլմը կթողարկվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Ըստ ամենայնի, սա Թուրքիայում պայքարի նոր մեթոդ է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: