Դեշամ. Չգիտեմ` ինչ սպասեմ իտալացիներից

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է այսօր Իտալիայի հավաքականի հետ կայանալիք ընկերական հանդիպման մասին։

«Չնայած այն հանգամանքին, որ սա ընկերական հանդիպում է՝ մենք չափազանց լրջորեն ենք պատրաստվել այս խաղին։ Այլ կերպ կարո՞ղ էր լինել։ Այսօր մրցելու ենք Իտալիայի հավաքականի հետ, որն աշխարհում լավագույններից է։ Ամբողջ 90 րոպեների ընթացքում պետք է կենտրոնացած գործենք։

Անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչ սպասեմ իտալացիներից։ Նրանք կարող են խաղալ ինչպես 3 պաշտպանով, այնպես էլ 3 հարձակվողով։ Ամեն դեպքում, վստահ եմ, որ Չեզարե Պրանդելին հարձակվողական ֆուտբոլ կխաղա», – Դեշամի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Մեկնաբանել