Ագուերոյի նվերը` Մեսսիի որդուն

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն Արգենտինայի հավաքականում իր թիմակից Լիոնել Մեսսին նվիրել է որդու անունով ազգային հավաքականի մանկական մարզաշապիկ։ «Խոստումս կատարեցի», – գրել է Ագուերոն Twitter-ի իր էջում։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսի որդին՝ Տիագոն, լույս աշխարհ է եկել երկու շաբաթ առաջ, սակայն արդեն հասցրել է բավականին հայտնի դառնալ։

Մեկնաբանել