Էրդողանի ուշքն ու միտքը նախագահ դառնալն է. Քեմալ Քըլըչդարօղլու

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն խիստ քննադատության է ենթարկել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` իր խոսքում երբեմն ծաղրելով նրան: Խոսելով ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված 17 թուրք զինվորների մասին` Քըլըչդարօղլուն ասել է, թե մեղավորները երկրի կառավարողներն են:

«Ես գիշերները չեմ կարողանում հանգիստ քնել, պարոնը հանգիստ քնում է, նրա ուշքն ու միտքը միայն նախագահ դառնալն է: Այս երկրում նահատակների արյան հաշվին նախագահ չես կարող դառնալ»,- ասել է Քըլըչդարօղլուն` հավելելով, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալուց հետո Թուրքիայում բռնություն է, տառապանք, արցունքներ, ատելություն վրեժ:

«Ե՞րբ է Թուրքիան դուրս գալու այս անիծված շրջանակից»,- հարցրել է Քըլըչդարօղլուն: Ըստ նրա` Թուրքիայի խնդիրները կարող է լուծել միայն իր գլխավորած Ժողովրդահանրապետական կուսակցությունը: