«Անիծված լինես». Մատերացին` Բենիտեսին

«Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Մարկո Մատերացին «Undici» հեռուստահողորդման ժամանակ խոսել է միլանյան ակումբի 2 նախկին գլխավոր մարզիչների՝ Ժոզե Մոուրինյոյի և Ռաֆաել Բենիտեսի մասին։

«Ես բազմիցս ասել եմ, որ Մոուրինյոն համար մեկն է։ Նա իր ֆուտբոլիստներին հնարավորություն է տալիս իրենց զգալ թիմի կարևորագույն մասնիկը։ Երբ Մոուրինյոն ինձ ասաց, որ գնում է, իսկ իր փոխարեն գալու է Բենիտեսը, ես նրան պատասխանեցի. «Անիծված լինես»։ Ես հասկանում էի, որ եթե Մոուրինյոն հեռանա, ապա մեր թիմն այլևս երբեք նախկինի պես չի լինի։

Իսկ ինչ վերաբերում է Բենիտեսին, նրա հետ երբեք լեզու չեմ գտել։ Նա նույնիսկ ինձ ստիպել է պահարանիցս հանել Մոուրինյոյի և Մարչելո Լիպիի հետ լուսանկարները։ Նրան թվում էր, թե ամեն բան գիտի, բայց իրականում վախենում էր իր սեփական ստվերից», – իտալացու խոսքերն է մեջբերումGoal.com-ը։