Իվանիշվիլին քաղաքականությունից կհեռանա 2014թ.

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մտադիր է քաղաքականությունից հեռանալ 2014թ. տեղական ընտրություններից հետո: Այս մասին նա հայտարարել է Բրյուսելում վրացական համայնքի հետ հանդիպմանը, հաղորդում է GHNը: «Ես մտադիր եմ քաղաքականությունից հեռանալ 2014թ.. աշնանը տեղական ընտրություններից հետո: Ես ինձնից հետո շատ լավ կառավարություն եմ թողնում, և կհեռանամ քաղաքացիական սեկտոր՝ փորձելով վերահսկել այդ կառավարությունը»,- հայտարարել է Իվանիշվիլին: «Մենք պետք սովորենք, որ իշխանությունը մեկ անձի վրա չպետք է հենվի: Հասարակությունը պետք  է զարգանա, և դա իմ ամենամեծ երազանքն է», -ասել է Իվանիշվիլիին: