Բուֆոնը հաջորդ շաբաթ կերկարաձգի պայմանագիրը Յուվենտուսի հետ

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պատրաստ է երկարաձգել ակումբի հետ պայմանագրի ժամկետը: Այս մասին հայտնում է Tuttosport-ը:

Սպասվում է, որ կողմերը նոր պայմանագրի տակ ստորագրություն կդնեն հաջորդ շաբաթ: Բուֆոնի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2016թ, իսկ նրա աշխատավարձը 5,5 մլն եվրոյից կնվազի մինչև 3,5 մլն եվրո: Սակայն նախատեսված են զանազան բոնուսներ: Ա սերիան հաղթելու համար Բուֆոնը կստանա 500 հազար եվրո, իսկ Չեմպիոնների լիգայում հաջողության հասնելու դեպքում նրա հաշվին կփոխանցվի ևս 1,5 մլն եվրո:

Նշենք, որ Բուֆոնի ընթացիկ պայմանագիրը գործում է մինչև այս մրցաշրջանի ավարտը: