Էրդողանի սենյակում գաղտնալսման սարք է հայտնաբերվել

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակում գաղտնալսման  երկու սարք է հայտնաբերվել, գրում է թուրքական Sözcü թերթը` վկայակոչելով  Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Գյուրսել Թելքինին:

«Քո նստավայրում գաղտնալսման սարք գտնվել է, ո՞վ է քեզ գաղտնալսում, ո՞ր հետախուզական ծառայությունը, ի՞նչ գաղտնի հանդիպումներ են գաղտնալսվել, մի՞թե ԱՄՆ-ն տեղում էր հետևում Թուրքիայի վարած քաղաքականությանը»,- հարցրել է Թելքինը Էրդողանին:

Ընդդիմադիր կուսակցության փոխնախագահի համոզմամբ` այս միջադեպից հետո Էրդողանը փոխել է իր թիկնապահներին:

Բացի այդ` Թելքինը պնդում է, որ մեկ ամիս առաջ ամբողջովին կողոպտվել է Մեջլիսում Էրդողանի աշխատասենյակը: