ԲՀԿ-ի հետ հանդիպումը պաշտոնապես համաձայնեցված էր. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է որ ԲՀԿ-ի հետ քաղաքական խորհրդակցությունները եղել են նախապես համաձայնեցված:

Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Վերջին օրերին լրատվամիջոցներում հայտնված որոշ կարծիքների և մեկնաբանությունների առնչությամբ պաշտոնապես վերահաստատվում է, որ նոյեմբերի 12-ին «Ժառանգության» Կենտրոնական գրասենյակում կայացել է նախապես և պաշտոնապես համաձայնեցված հանդիպում «Ժառանգություն» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պատվիրակների միջև:

«Ժառանգության» կողմից հանդիպմանը մասնակցել են կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և վարչության անդամ, մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Հանդիպմանն արծարծված հարցերը ներկայացվելու են վարչության հերթական նիստում, ընթացիկ ամսում: Հետագա քայլերը կորոշվեն վարչության քննարկումներից հետո»: