Հայաստան – Լիտվա` 4:2

Հայաստանի հավաքականը 2012 թվականն ավարտեց հաղթանակով: Մեր տղաները «Հանրապետական» մարզադաշտում 4:2 հաշվով վստահ հաղթանակ տարան Լիտվայի ընտրանու նկատմամբ: Հայաստանի հավաքականի կազմում մեկական անգամ աչքի ընկան Էդգար Մանուչարյանը (7′), Կառլեն Մկրտչյանը (50′), Հենրիխ Մխիթարյանն (55′) ու Արազ Օզբիլիսը (72′): Լիտվայի ընտրանու կազմում դուբլի հեղինակ դարձավ Արտուրաս Ռիմկևիչուսը (66′, 83., 11 մ.):

Այսօր վերջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի բազմամյա ավագ Սարգիս Հովսեփյանը, ով ձ րոպե խաղալուց հետ ավագի թևկապը հանձնեց Ռոման Բերեզովսկուն ու տրբունաների բուռն ծափահարությունների ներքո լքեց խաղադաշտը: Ընդմիջմանը Սարգիս Հովսեփյանին պարգևատրեցին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Մեկնաբանել