Եգիպտոսն Իսրայելից իր դեսպանին հետ է կանչել

Եգիպտոսն Իսրայելից իր դեսպանին հետ է կանչել իսրայելական զինուժի կողմից Գազայի հատվածում գրոհ իրականացնելու պատճառով. հաղորդում է BBC-ն:

Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին հեռուստատեսային հայտարարությամբ կոչ է արել Արաբական պետությունների լիգային Գազայի դեպքերը քննելու համար անցկացնել արտահերթ նիստ նախարարների մակարդակով:

Եգիպտոսի նախագահը նաև կոչ է արել անմիջապես դադարեցնել «Համաս»-ի և Իսրայելի միջև փոխհրաձգությունը:

Հիշեցնենք, որ իսրայելական զինուժի գրոհի արդյունքում զոհվել էր «Համաս» խմբավորման ռազմական թևի առաջնորդ Ահմեդ Ջաբարին: Սպանելով Ջաբարիին՝ իսրայելական զինուժը հայտարարել էր, որ «դա դեռ սկիզբն է Գազայի հատվածում պաղեստինյան զինյալների դեմ ռազմական գործողության»:

Մեկնաբանել