ԱՄՆ պետքարտուղարի օգնականը ժամանում է Վրաստան

Այսօր երեկոյան ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը կժամանի Վրաստան, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

Նախնական տեղեկատվության համաձայն՝ այցի ընթացքում Գորդոնը կհանդիպի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլի և խորհրդարանական փոքրամասնության ղեկավար Դավիթ Բաքրաձեի հետ: Բացի այդ՝ նախատեսվում է նրա հանդիպումը արտգործնախարար Մայա Փանջիկիձեի հետ:

Հանդիպումների ընթացքում կքննարկվի նաև վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի՝ ԱՄՆ այցի հետ կապված հարցեր: Իվանիշվիլիի՝ ԱՄՆ այցը ծրագրված է նոյեմբերի վերջին:

Մեկնաբանել