Թուրքիան կոչ է անում ՄԱԿ-ին կանխել Գազայի վրա հարձակումները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծումը, հաղորդում է թուրքական Sondakika.com կայքը:

«Իսրայելի սկսած Գազայի օպերացիան այս երկրի ռազմատենչ քաղաքականության վերջին օրինակն է: Իսրայելի այս հարձակումը խստորեն դատապարտում ենք և պահանջում ենք անհապաղ դադարեցնել այն»,- ասված է Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարությունում:

Միաժամանակ` Թուրքիայի արտգործնախարարությունը միջազգային հանրությանը և Միավորված ազգերի կազմակերպությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Իսրայելի հարձակումներին վերջ տալու համար:

ԱՄՆ-ը սակայն իր աջակցությունն է հայտնել Իսրայելին: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը:

Նոյեմբերի 14-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը ռմբակոծել էին Գազայի հատվածը, որի հետևանքով զոհվել էր «Համաս»-ի ռազմական թևի հրամանատար Ահմեդ Ջաբարին:

Մեկնաբանել