Նոյեմբերի 14-ը ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների օր էր: Ամբողջ աշխարհով մեկ տասնյակ հավաքականներ ընկերական խաղեր անցկացրին, այդ թվում` Հայաստանի ընտրանին, և 2014 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր խմբում ընդգրկված հավաքականները:
Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի ընտրանին 4:2 հաշվով առավելության է հասել լիտվացիների նկատմամբ, Չեխիան 3 անպատասխան գնդակ ուղարկեց Սլովակիայի դարպասը, իսկ Բուլղարիան նվազագույն հաշվով զիջեցՈւկրաինային:
Ավարտվեցին նաև Դանիայի, Իտալիայի և Մալթայի մասնակցությամբ հանդիպումները: Դանիան ոչ-ոքի (1:1) խաղաց Թուրքիայի հետ, Իտալիան 1:2 հաշվով պարտվեց Ֆրանսիային, իսկ Մալթան 1:0 հաշովով հաղթեց Լիխտենշտեյնին:
Օրվա առավել կարևոր հանդիպումներից առանձնացնենք նաև Հոլանդիա – Գերմանիա խաղը, որն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով և Շվեդիա – Անգլիան`4:2, որի մասին արդեն գրել ենք:
Օրվա բոլոր հանդիպումների արդյունքներին ծանոթացեք ստորև.
Հարավային Կորեա – Ավստրալիա` 1:2
Չինաստան – Նոր Զելանդիա` 1:1
Հայաստան – Լիտվա` 4:2
Ռուսաստան – ԱՄՆ` 2:2
ԱՄԷ – Էստոնիա` 2:1
Բուլղարիա – Ուկրաինա` 0:1
Չեխիա – Սլովակիա` 3:0
Մակեդոնիա – Սլովենիա`3:2
Սաուդյան Արաբիա – Արգենտինա` 0:0
Լիխտենշտեյն – Մալթա` 0:1
Կիպրոս – Ֆինլանդիա` 0:3
Ալժիր – Բոսնիա-Հերցեգովինա` 0:1
Թունիս – Շվեյցարիա` 1:2
Հարավային Աֆրիկա – Զամբիա` 0:1
Անդորա – Իսլանդիա` 0:2
Իսրայել – Բելառուս` 1:2
Մարոկո – Տոգո` 0:1
Թուրքիա – Դանիա` 1:1
Չիլի – Սերբիա` 1:3
Ռումինիա – Բելգիա` 2:1
Լյուքսեմբորգ – Շոտլանդիա` 1:2
Շվեդիա – Անգլիա` 4:2
Գաբոն – Պորտուգալիա` 2:2
Հունգարիա – Նորվեգիա` 0:2
Հոլանդիա – Գերմանիա` 0:0
Ավստրիա – Կոտ դ՚Իվուար` 0:3
Լեհաստան – Ուրուգվայ` 1:3
Իռլանդիա – Հունաստան` 0:1
Իտալիա – Ֆրանսիա` 1:2
Պանամա – Իսպանիա` 0:5
Մարզական գործընկեր` SportArmenia.com