Չենինգ Տատումը 2012-ի ամենասեքսուալ տղամարդն է. People

People ամերիկյան հեղինակավոր ամսագիրը հոլիվուդյան դերասան Չենինգ Տատումին ճանաչել է 2012թ. ամենասեքսուալ տղամարդ:

Դերասանին զարմացրել է այս լուրը: «Իմ առաջին միտքն էր՝ դուք կատակո՛ւմ եք», – ասել է Չենինգն ամսագրի հետ զրույցում:

Անցյալ ամառ Տատումը գրավել է կանանց սրտերը Սթիվեն Սոդերբերգի «Սուպեր Մայք» ֆիլմում իր դերակատարմամբ: Ֆիլմի սցենարի հիմքում ընկած է Տատումի կյանքի իրական պատմությունն այն մասին, թե ինչպես էր նա երիտասարդ տարիքում աշխատում մերկապարի ակումբում: Չենինգ Տատումը նկարահանվել է նաև «Երդում», «Քայլ առաջ» և այլ ֆիլմերում:

People ամսագիրը 1985-ից ի վեր ամեն տարի հայտարարում է վերջին 12 ամսվա ամենասեքսուալ տղամարդուն: Տարբեր ժամանակներում այս տիտղոսին արժանացել են Բրեդ Փիթը, Ջոնի Դեփը, Ջորջ Քլունին, Մեթ Դեյմոնը, Փիրս Բրոսնանը, Թոմ Քրուզը և Բեն Աֆլեքը: 2011թ. ամենասեքսուալ տղամարդ էր ճանաչվել կինոդերասան Բրեդլի Քուփերը:

Մեկնաբանել