Պիկե. Մեսսիի կողքին Ռոնալդուն անելիք չունի

«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն երեկ համեմատել է աշխարհի երկու ուժեղագույն ֆուտբոլիստներին՝ իր թիմակից Լիոնել Մեսիին և պորտուգալացի Կրիշտիանո Ռոնալդուին։

«Հարգում եմ նրանց, ովքեր Ռոնալդուին համարում են «Ոսկե գնդակի» ամենալուրջ հավակնորդ, սակայն որպես մարդ, ով մշտապես գտնվում է Մեսսիի կողքին, կասեմ այսպես՝ Մեսսին այլմոլորակային է, իսկ Կրիշտիանո Ռոնալդուն աշխարհի ամենաբարի մարդն է։ Ես նրա հետ խաղացել եմ «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ռոնալդուն շատ աշխատասեր է, սակայն Մեսիի կողքին նա անելիք չունի», – ասել է Պիկեն։ Այս մասին հաղորդում է RAC1-ը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել